Հայաստանի ծանրորդները կունենան միայն 2 օլիմպիական ուղեգրի հնարավորություն
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձան 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաև Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մինչև 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերից Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինբաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները որակազրկված են մեկ տարով: