Իմ սխալն է. Ցուկերբերգը Կոնգրեսում ներողություն է խնդրել անձնական տվյալների արտահոսքի համար
«Facebook»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել և ներողություն խնդրել, որ ընկերությունը չի կարողացել կանխել սոցիալական կայքի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքը: Այս մասին հայտնում է «The Hill»-ը:
«Մենք մինչև վերջ չէինք գիտակցել, թե ինչ մեծ պատասխանատվություն կա մեր ուսերին: Դա իմ սխալն է, և ես ափսոսում եմ դրա համար»,- ասել է նա:
Ցուկերբերգը ներողություն է խնդրել, որ ընկերությունը չի արել ամեն բան, ինչ իր ուժերի սահմաններում է եղել: