ԱԱԾ-ն փորձում է արմատախիլ անել կոռուպցիան. հերթական մասսայական ձերբակալությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ օրերս Ազգային անվտանգության ծառայությունը կրկին ձերբակալություններ է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում:
ԱԱԾ-ն այժմ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ նպատակադրված և հետևողականորեն փորձելով կոռուպցիան արմատախիլ անել բոլոր ոլորտներից:
Հիշեցնենք, որ օդանավակայանում սա մասսայական ձերբակալության առաջին դեպքը չէ: Նախորդ դեպքում ևս օդանավակայանի աշխատակիցների կողմից մի շարք անօրինություններ էին տեղի ունեցել, որն էլ չէր վրիպել ԱԱԾ-ի տեսադաշտից: