Հարավային Կորեայի նախկին նախագահը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել իշխանությունը չարաշահելու և կաշառակերության համար
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին 24 տարվա ազատազրկման են դատապարտել, նաև տուգանել 17.5 միլիոն դոլարի չափով: Այս մասին հաղորդվում է Սեուլի Կնետրոնական շրջանային դատարանի դատավճռում:
Դատարանը աջակցել է Պակ Կըն Հեի դեմ առաջադրված մեղադրանքների մեծ մասին, մասնավորապես՝ պետական գաղտնիք գաղտնազերծելու, շորթման և կաշառքներ ստանալու, իշխանությունը չարաշահելու հարցով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հարկ է նշել, որ հարավկորեական առաջնորդի փաստաբաններն իրավունք ունեն մեկ շաբաթվա ընթացքում բողոքարկելու որոշումը:
Հիշեցնենք, որ 66-ամյա Պակը 2017 թվականի ապրիլին մեղադրվեց կոռուպցիայի մեջ 18 կետով: Դատախազը 30 տարվա ազատազրկում էր պահանջում: