Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 20 ՍՍ 108 համարանիշի և Opel մակնիշի 35 RG 282 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedesի-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ՝ գրեթե մեկ ժամ, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ նոր կարողացան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: