Դամասկոսում զոհվել է շուրջ 30 խաղաղ բնակիչ` զինյալների գնդակոծության հետևանքով (տեսանյութ)
Դամասկոսում զոհվել է շուրջ 30 խաղաղ բնակիչ՝ զինյալների արձակած կրակոցների հետևանքով, գրեթե 60 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում են պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչները: Չնայած ահաբեկիչների անընդմեջ սադրանքին, Սիրիայում մարդասիրական միջանցքը շարունակում է աշխատել: Այս մասին հաղորդում է 5-tv.ru-ն:
Վերջին օրերին Արևելյան Գուտայից ժամանել է ավելի քան 1500 մարդ: Նրանց բոլորին ապահովել են տաք կերակուրով: Միևնույն ժամանակ Դեյր-Էլ-Զոր նահանգում, որտեղ երկար ժամանակ ահաբեկիչներն էին բնակվում, այժմ խաղաղ բնակիչներն են վերադարձել: