Այժմ կարելի է ընտրել, թե ինչպիսին լինի ձեր երեխան
Օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներն առաջ են շարժվում մեծ քայլերով: Այժմ գիտնականները կարող են հայտնաբերել էմբրիոնի քրոմոսոմային վնասվածքները' առանց ինվազիվ տեխնոլոգիաներ կիրառելու:
Հետազոտություններով պարզվել է, որ, օգտագործելով հատուկ մեթոդիկա՝ միկրոնկարահանում իրական ժամանակում, կարելի է ախտորոշել էմբրիոնի գենետիկ շեղումները: Կարելի է ասել' գիտնականները նկարահանում են էմբրիոնի բջիջների կիսման արագութունը: Որպես կանոն, արատավոր էմբրիոնների մոտ այդ արագությունն իջած է:
Ինչո՞ւ է անհրաժեշտ այս հետազոտությունը
Որպեսզի արտամարմնային բեղմնավորումը հաջող ընթանա, բժիշկները միանգամից ստանում են մի քանի էմբրիոն և ընտրում լավագույնը' արգանդում տեղադրելու համար:
Նախկինում էմբրիոնալ գենետիկ վնասվածքներն ախտորոշելու համար ասեղի միջոցով կատարում էին հյուսվածքի բիոպսիա, որից զարգանում է պլացենտան:
Տվյալ հետազոտության ժամանակ գիտնականները փորձեցին պարզել' կարելի է արդյոք ախտորոշել գենետիկ վնասվածքները առանց բիոպսիայի, միայն լուսանկարի միջոցով:
Գիտնականները հինգ օրվա ընթացքում հետևում էին էմբրիոններին միկրոսկոպիկ տեսախցիկի միջոցով: Պարզվեց, որ շեղում ունեցող գենետիկ նյութով բջիջների կիսումն ընթանում էր ավելի դանդաղ, քան' նորմալ բջիջներինը:
''Իրական ժամանակում միկրոնկարահանումը նոր խոսք է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներում: Այս տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն ունենք հետևել էմբրիոնի աճին ու զարգացմանը'',-պարզաբանում է Մարտին Ջոնսոնը' հետազոտության ղեկավարը:
Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել էմբրիոնի վիճակի գնահատման համար: Մեր առաջարկած մեթոդը քիչ ինվազիվ է, որն էլ նրա գլխավոր առավելությունն է:
Գիտությունը տեղում չի դոփում: ԱՄԲ-ն դառնում է ավելի ու ավելի հարմար բեղմնավորման մեթոդ: Իսկ այժմ նաև մտնում է պարտադիր բժշկական ապահովագրության մեջ: