Յուրա Մովսիսյանը նոր ակումբ ունի (լուսանկար)
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալուց հետո վերջապես նոր ակումբ ունի: Այսուհետ նա հանդես կգա Շվեդիայում: Այսօր պայմանագիր է կնքվել շվեդական «Յուրգորդեն» ակումբի հետ:
Յուրա Մովսիսյանի հետ վարձակալական հիմունքներով պայմանագիրը կնքվել է 6 ամսով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
«Յուրգորդենը» նախորդ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը և հանդես է գալու Եվրոպա լիգայի որակավորման փուլում: