Երկիրը երկիր է, եթե դու քո գործն ես անում, գոյատևում, ընտանիք պահում նվնալու, բողոքելու փոխարեն
Հաճախ ենք լսում. «Երկիրը երկիր չի» արտահայտությունը: Գիշերն էլ վատ քնեն, դա են ասում և՛ հարուստը, և՛ աղքատը: Մոռանում, որ իրենց ընտանիքը պետության բջիջն է, որ այդ երկրի քաղաքացին իրենք են, եթե մի բան էլ այն չէ, ապա մեղավոր ենք բոլորս՝ ես, դու նա:
Իսկ Սիրիայից եկած Կայծի համար երկիրը երկիր է և այդպես էլ գրել ու փակցրել է իր խորտկարանում, որտեղ արդեն քանի տարի է աշխատում են ինքը՝ Կայծը, իր ընտանիքի անդամներն ու մտերիմները: Երկիրը երկիր է, եթե դու քո գործն ես անում, գոյատևում, ընտանիք պահում նվնալու, բողոքելու փոխարեն…
Եթե Կայծենք Սիրիայից եկել ու արմատներ են գցել, ապրում են, գոյատևում, նրանց համար «Երկիրը երկիր է», ուրեմն մի բողոքեք, այլ կառուցեք երկիրը, պայքարեք, ստեղծեք ու արարեք:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք