ՀՀ կայցելի ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստան կայցելի ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը։
Մարտի 24-ին` ժամը 16:00-ին, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը (լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել նիստի առաջին 15 րոպեն):
Նույն օրը՝ ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»: