Ո՞վ է Հովհաննես Ազոյանի նմանակը. նրանց տարբերելը շատ դժվար է (լուսանկարներ)
Պարզվում է ՝ Հովհաննես Ազոյանի նմանակը հայ է, ավելին՝ դերասան ու հոմորիստ: 27- ամյա երիտասարդ Լևոն Սարգսյանն այն աստիճանի է նման Հովոյին, որ նրանց շփոթելը վերջին շրջանում բնական երևույթ է դարձել, տարբերելն էլ՝ գրեթե անհնար: Դերասանների ակնհայտ նմանությունն ուղղակի ապշեցնում է: Հովոն ու Լևոնը ամեն րոպե մեր աչքի առջև են, մենք դիտում ենք նրանց մասնակցությամբ ֆիլմերը, տեսահոլովակներն ու հաղորդումները, բայց քչերս էինք նկատել, որ բոլոր նախագծերում չէ, որ Հովոն է խաղում:
Եթե Հովհաննես Ազոյանի մասին մենք գիտենք համարյա ամեն ինչ, ապա Լևոնի մասին, քիչ բան է հայտնի: Նա երկար տարիներ հանդես է եկել ЕРМУ KBH-ի թիմում, նկարահանվել է «Հ2» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Taxinema» սիթքոմում, բայց մարդիկ նրա նմանությունը Հովոյի հետ նկատեցին հատկապես այն ժամանակ երբ, Լևոնը սկսեց նկարահանվել «Տանդեմ»-ում: Պետք է ասել, որ տղան լավ կարողացել է օգտվել կյանքի ընձեռած հնարավորությունից և այն օգտագործում է ի շահ իրեն՝ կրկնօրինակելով Հովոյի ոչ միայն փարթամ ու խուճուճ մազերն, այլև սկսել է հագնվել գրեթե նույն կերպ ինչպես դերասանը: Նշենք, որ նախկինում Լևոնն ունեցել է ավելի կարճ սանրվածք ու հագուստի այլ ոճ:
Լևոն Սարգսյան
Հովհաննես Ազոյան