Մարտի 24-ին սպասվում է +33 աստիճան տաքություն. նման ջերմաստիճան մարտին երբևէ չի գրանցվել
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլև ընդհակառակը: Ամսի 24-ին սպասվում է ևս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն չի արտահայտվի արևային եղանակով: «Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +33 աստիճանի, Տավուշում՝ մինչև +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +27 … +28 աստիճանի, նույնը՝ նաև Երևանում»: