Կարեն Կարապետյանը ոչ աշխատանքային 4 օրերն անցկացրել է Արցախում
«Հայկական ժամանակը» գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել էր Սյունիքի մարզ` ծանոթանալու նախորդ տարվա մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թթվականի անելիքներին:
«ՀԺ»-ի տեղեկություններով, Կարեն կարապետյանը Սյունիքից մեկնել է Արցախ:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը՝ նշելով, որ Կարեն Կաապետյանը մինչև աշխատանքային օրերի սկսելը լինելու է Արցախում: Արամ Արարատյանը՝ չի կոնկրետացրել, թե ինչ նպատակով է վարչապետը մեկնել Արցախ: Հիշեցնենք, Կարեն Կարապետյանը անցած տարվա կարճատև արձակուրդը նույնպես անցկացրեց Արցախում: Ինչ վերաբերվում է այս անգամվան, ապա առջևում Հայաստանում քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում և այս ֆոնին նրա այցելությունը Արցախ չափազանց ուշագրավ է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում: