Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Երևանի դպրոցներում գրեթե անտեսված է (լուսանկար)
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Երևանի դպրոցներում գրեթե անտեսված է:
Ստորև բերված անորոշ պատասխանն իմ գրությանը վկայում է, որ Երևանի դպրոցներում գրեթե մոռացության է մատնվում Ղարաբաղյան շարժումը, 30-ամյակի հետ կապված որևէ նշանակալի միջոցառում չի կազմակերպվել։ Պետական ու համայնքային չինովնիկները գոնե գիտակցեն, թե որտեղ կլինեին նրանք, եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը։ Սակայն՝ ով իմանա... Գուցե՝ նույն պաշտոններում»: