Աղետային իրավիճակում է հայտնվել Սանկտ Պետերբուրգ ուղևորվող բեռնատար նավը
Պանամայի դրոշի ներքո երթևեկող բեռնատար նավը, որն ուղևորվելիս է եղել Սանկտ Պետերբուրգ, վթարային իրավիճակում է հայտնվել Ֆիննական ծոցի միջազգային ջրերում: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությանը:
«Հելսինկիի ծովային փրկարարական ծառությունը 12:41-ին (14:41՝ երևանյան) ազդանշան է ստացել, որ Սանկտ Պետերբուրգ ուղևորվող բեռնատար նավի շարժիչների տեղակայման հատվածում ջուր կա: Բեռնատար նավում 22 մարդ կա, նրանք վտանգի մեջ չեն: Նավի խորտակման վտանգ չկա», - ասվում է հաղորդագրության մեջ: