Ծաղկաձորում կորած 14-ամյա երեխային գտել են
Այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կորած 14-ամյա երեխային գտել են:
Ժամը 18:47-ի սահմաններում ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 14-ամյա Պ. Ա.-ն: Երեխայի հետ ամեն ինչ կարգին է:
Հիշեցնենք, որ այսօր 16:59-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: