Դանակահարություն Երևանում. հարվածներ է հասցրել ողնաշարի գոտկային հատվածին ու կրծքավանդակին
Մարտի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային հատվածի, կրծքավանդակի կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր» և «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 36-ամյա Անդրանիկ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ն վնասվածքները ստացել է Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 29/12 հասցեում գտնվող տեխսպասարկման կետի հետնամասի զրուցարանում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 25-ամյա Համբարձում Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 21.45-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացտրություն:
Կատարվում է քննություն: