Բելգիայի ոստիկանությունը նավահանգստում 4,5 տոննա կոկաին է հայտնաբերել
Բելգիայի իրավապահները մեկ շաբաթում Անտվերպենի նավահանգստում ընդհանուր առմամբ 4,5 տոննա կոկաին են հայտնաբերել: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Կոկաինը հայտնաբերվել է կոնտեյներներում, որոնցում պետք է Կոլումբիայից մատակարարվող բանան լիներ: Ոստիկանությունը թմրամիջոցն առգրավել է և բեռն ուղարել հասցեատիրոջը: Նրանք հոլանդական Օսիից 6 մարդ էին, որ եկել էին ապրանքը ստանալու:
Կասկածյալները ձերբակալված են, նրանց թվում 5-ը Նիդերլանդների քաղաքացիներ են, մեկը՝ Կոլումբիայի:
Ոստիկանության գնահատմամբ՝ հայտնաբերված կոկաինի մոտավոր արժեքը 170 մլն եվրո է կազմում: