Հայաստանի 4 ըմբիշներ նվաճեցին բրոնզե մեդալ. Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին
Կիևում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Չորս հայ ըմբիշներ այսօր պայքարել են բրոնզե մեդալների համար:
77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Հասան Ալիևին, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը շանս չի տվել ուկրաինացի Դենիս Չեբանովին՝ 9:0, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 12:8 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Սեյմոն Նովիկովին:
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Շահինյանը: