Սիդնեյում շնաձուկը հարձակվել է 50-ամյա կնոջ վրա
Սիդնեյի հարավում գտնվող լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է 50-ամյա մի կնոջ վրա: Այս կապակցությամբ տեղի իշխանությունները հայտարարել են, որ Բոտանի լողափերը փակ կլինեն, մինչև ստացվի «հատուկ ծանուցում»: Այս մասին գրում է life.ru-ն:
Նշվում է, որ կինը դարձել է սպիտակ շնաձկան զոհ, որն ամենավտանգավորներից մեկն է համարվում: Կինը կորցրել է մի ոտքը: Այժմ գտնվում է հիվանդանոցում, իսկ բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Միաժամանակ տեղի իշխանություններն են հայտնել իրենց անհանգստությունը, նշելով, որ ցնցված են տեղի ունեցածից: Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հենց լողափի ջրային տարածքում: