«Airbus»-ը ցուցադրել է թռչող տաքսու առաջին թռիչքը (տեսանյութ)
«Airbus» ընկերությունը ցուցադրել է իր «Vahana» ծրագրի առաջին թռչող «Alpha One» տաքսիի թռիչքը: Տեսանյութը հրապարակվել է «YouTube»-ում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել է «DailyMail»-ը, թռիչքը կատարվել է դեռևս հունվարի վերջին Փենդլթոնում (ԱՄՆ, Օրեգոն նահանգ): Առաջին ամբողջական փորձարկման թռիչքի երկարությունը գրեթե հինգ մետր է եղել: Տևել է 53 վայրկյան: Հաջորդ փորձարկումների ժամանակ ծրագրավորողները մտադիր են դրոնը հասցնել մինչև առաջադրված կետը:
«Alpha One»-ը ունի 6.2 մետր լայնություն, 5.7 մետր երկարություն և 2.8 մետր բարձրություն: Այն կարող է բարձրացնել մինչև 745 կիլոգրամ, սակայն սրահում կարող է տեղավորվել միայն մեկ ուղևոր: