Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Facebook սոցցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Այս մասին վկայում են Down Detector պորտալի տվյալները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ չի աշխատում սոցցանցի կայքը և բջջային հավելվածը:
Սոցցանցի օգտատերերը դժվարություններ են ունեցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Եվրոպայում, Վիետնամում, Հարավային Կորեայում և այլ երկրներում:
Facebook-ի անսարքությունից հետո մի քանի րոպե անհասանելի է եղել նաև Instagram-ը: