Վենեսուելան դարձել է առաջին երկիրը՝ սեփական կրիպտոարժույթով
Վենեսուելան երեքշաբթի օրը սկսել է El Petro (պետրո) կրիպտոարժույթի նախավաճառքը‚ որը հաստատվել է նավթի‚ գազի‚ ոսկու և ալմաստի պաշարներով :
ԱՄՆ-ի և Եվրոպական միության կողմից ֆինանսական սանկցիաները շրջանցելու նպատակով ՝ Վենիեսուելան դարձել է աշխարհի առաջին երկիրը՝ սեփական կրիպտոարժույթով‚ փոխանցում է Интерфакс-ը:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ նախագահ նիկոլաս Մադուրոն հույս ունի Քաթարի‚ Թուրքիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների ներդրողների ուշադրությունը գրավել: Նրա պլանների համաձայն՝ պետրոն կօգտագործվի իրական արժույթի տեսքով՝ ներկրողների ծառայությունների համար վճարումներ իրականացնելու նպատակով:
Առաջին փուլում պլանավորվում է օգտագործել 38.4 մլն պետրո‚ հետագայում՝ 100 մլն.:
El Petro արժույթը ապահովում է իրական ակտիվ. 5 մլրդ. բարել նավթ Օրինոկո գետի նավթային գոտուց:
Հիշեցնենք‚ որ Վենեսուելան երկար տարիների ընթացքում դժվար տնտեսական վիճակում էր գտվում. առաջին անհրաժեշտության իրերի վաճառքի դեֆիցիտ‚ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներ‚ գների կտրուկ և ուժգին աճ:
ԱՄՆ այս երկրի դեմ տնտեսական սանկցիաներ է սահմանել՝ օպոզիցիայի ներկայացուցիչների քաղաքական հետապնդման համար: Երկրում չկար արտերկրյա արժույթի շրջանառություն: Այս կերպ Վենեսուելան կփորձի վերականգնել իր հանդեպ վստահությունը համաշխարհային շուկայում: