Թրամփը հերքել է Վենեսուելա ներխուժման փորձին ԱՄՆ կառավարության ցանկացած միջամտություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Վենեսուելա ներխուժման փորձին ԱՄՆ կառավարության ցանկացած միջամտություն, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իշխանությունները ԱՄՆ 2 քաղաքացու է ձերբակալել, որոնք աշխատել են ռազմական վետերանի հետ, որը պատասխանատվություն է ստանձնել ձախողված օպերացիայի համար:
«Մենք հենց նոր լսեցինք այդ մասին»,-ասել է Թրամփը ՝ հավելելով, որ դա որեւէ ընդհանրություն չունի ԱՄՆ կառավարության հետ:
Մադուրոն հայտաերլ է, որ իշխանությունները 13 «ահաբեկչի» են ձերբակալել, որոնք ներգրավված են Վաշինգտոնի հետ համաձայնեցված «դավադրությանը»: Ներխուժման փորձի ժամանակ 8 մարդ է սպանվել:
Վենեսուելայի նախագահը նաեւ ցույց է տվել ձերբակալված ամերիկացիների անձնագրերը: