Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին, անհարիր էր մեր մշակույթին. երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին. Դավիթ Հարությունյան
Ես դատապարտում եմ ցանկացած ոչ բարեկիրթ, մեր մշակույթին անհարիր գործողություն: Նման գործողություն, ցավոք սրտի, այս պարագայում եղել է երկու կողմից:
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու նիստի միջադեպին:
Ինչ վերաբերում է հարցին, թե նախարարությունը իր մեղքի բաժինը զգում է, որ ժամանակին եթե լուծած լիներ խնդրը, նման բան չէր լինի, նախարարը կոչ արեց չպրիմիտիվացնել հարցը:
«Եթե այդ ձևով մոտենանք ցանկացած հարցի, նշանակում է, որ ենթադրենք անձինք, ովքեր կատարում են անպարկեշտ արարքներ, ովքեր կարող են թույլ տալ կեղտաջրերով ներկայանալ ավագանու նիստին և այլն, մենք ինչ-որ քայլ կատարելով փոխելու էինք իրենց մտածելակերպը: Այն ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին, անհարիր էր մեր մշակույթին: Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին»,- ասաց նախարարը: