Ալիևի հայտարարությանը համարժեք արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին հանդես գալ սպառնալիքով
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով»,- գրել է Տիգրան բալայանը Twitter-ի իր էջում: