Հայտնի է «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին հնգյակը
Քիչ առաջ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը: Տասը մասնակից ներկայացրին իրենց երգերը՝ փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:
Մրցութային առաջին տասնյակում հանդիսատեսին իրենց երգերը ներկայացրեցին Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա» բենդը, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելյանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:
Եզրափակչում հայտնվեցին Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:
Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 25-ին: