«Արցախի ղեկավար կազմի բոլոր անդամների կողմից հորդոր կար, որ Արմեն Սարգսյանն ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը». Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համար Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի լավագույն թեկնածուն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Իսագուլյանը նշեց, որ իր համար լուրջ անակնկալ է եղել, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը. «Սերժ Սարգսյանին հատուկ է բավականին հեռահար նպատակներ և ծրագրեր հաշվարկել և նախատեսել, որոնք հետագայում կարողանում է շատ լավ իրականացնել: Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1977 թվականից, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ինքն արդեն այդ ֆակուլտետում դասավանդում էր: Պատիվ եմ ունեցել լինել Արմեն Սարգսյանի ուսանողը, այնպես որ՝ մենք իրար գիտենք 1977 թվականից»: