Աղջիկը ցանկացել է փոխվել՝ ներկելով մազերը, արդյունքում նրա մայրն անգամ չի ճանաչել նրան (լուսանկարներ)
20-ամյա Լորեն Վուդսը դժվար թե կրկին փորձի ներկել մազերը, քանի որ վերջին փորձը տխուր վերջաբան է ունեցել: Երեք երեխաների մայրը հայտնվել է հիվանդանոցում այտուցված դեմքով և ծանր այրվածքով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Այս դեպքից հետո Լորենն իր լուսանկարները տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում, որպեսզի մյուս աղջիկներին ցույց տա, թե ինչ է տեղի ունեցել մազի ներկի հետևանքով և զգուշացնում վտանգների մասին:
«Մազերը ներկելը այսպիսի ցավալի ավարտ է ունենում. Ես չեմ ուզում, որ մեկ ուրիշը կրնի այն, ինչ ես»,- ասել է Լորենը:
Լորենի Ֆեյսբուքյան հրապարակումը հավաքել է ավելի քան վեց հազար հավանում, մեկնաբանություններում դեպքը հաստատել են ընկերները: