Ռուսներին և ամերիկացիներին արգելել են սեղմել միմյանց ձեռքերը
2018 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն որոշում է ընդունել խաղերից առաջ և հետո ավանդական ձեռքսեղմումներն արգելելու մասին: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«2018 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն մինչև խաղը և խաղից հետո թիմի ավագների ձեռքսեղմումները փոխարինել է բռունցքներն իրար խփելով: Սա արվել է՝ կապված վիրուսով հիվանդանալու դեպքի հետ»‚- այսպես է պարզաբանվում որոշումը Ռուսաստանի Հոքեյի ֆեդերացիայի թվիթթերյան էջում:
ՌԴ առողջապահության նախարարությնա տվյալներով՝ Օլիմպիադա գնացած բժիշկներն ունեն անհրաժեշտ դեղամիջոցների պաշարը՝ վարակից պաշտպանվելու համար: