Օլիմպիական խաղերում առանց դահուկների մնացած Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծվել է
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը ստացել է նոր դահուկներ և մարզումային կոշիկներ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։
«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ և կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից: Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահվելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը աջակվության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սարգսյանը։