Երևանի ավագանիում միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Հիշեցնենք, որ նախօրեին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Նրան արձագանքել է միայն ՄԻ պաշտպանը, որն արդեն դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:
Զարուհի Փոստանջյանը նշել է, որ այժմ սպասում են իրավապահ մարմինների արձագանքին՝ դատաբժշկի ուղեգիր ստանալու համար: