Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» դաշինքի հետ
Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը երեկոյան հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպման ընթացքում երկկողմ բազմաթիվ հարցեր են հնչել: Զրույցի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը, թե ինչպես է քվեարկելու: