Պոլիկլինիկայում երեխայի մոտ սխալմամբ արյունաբանական հիվանդություն են ախտորոշել
Բնակիչները առողջական նույնիսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմում են հիվանդանոց՝ շրջանցելով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը՝ այդպիսով նպաստելով հավելյալ ծանրաբեռնվածությանը: Իսկ ինչո՞ւ են մարդիկ նախընտրում չդիմել առաջնային օղակ: Արդյո՞ք ոչ անվստահության պատճառով:
«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը զրուցել է բժիշկների, հիվանդների հարազատների եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ ու փոքրիկ ուսումնասիրություն արել՝ փորձելով ստանալ այս հարցերի պատասխանը:
Ծնողներից մեկը, օրինակ, պատմել է, որ պոլիկլինիկայում երեխայի մոտ տարիներ առաջ արյունաբանական հիվանդություն են ախտորոշել ու երկու-երեք տարվա կյանք կանխատեսել նրա համար: Արյունաբանական կենտրոնում դա, բարեբախտաբար, հերքվել է, եւ երեխան այսօր 9 տարեկան է: