Վրաստանում ավտոբուս է այրվել. Բռնկման պահին ավտոբուսում եղել է ավելի քան 20 մարդ
Այս գիշեր Վրաստանի արևմտյան ու արևելյան մասերը միացնող Ռիկոտի լեռնանցքում մարդատար ավտոբուս է այրվել: Այս մասին գրում է «Ռուսթավի 2-ը»:
Ըստ լրատվամիջոցի տարածած հաղորդագրության, բոլոր ուղևորները փրկվել են:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը վրաց-թուրքական սահմանի «Սարպի» մաքսակետից ուղևորվում էր Թբիլիսի: Բռնկման պահին ավտոբուսում եղել է ավելի քան 20 մարդ, որոնք հասցրել են դուրս գալ այնտեղից: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: