Առեղծվածային դեպք Գյումրիում. ՌԴ քաղաքացուհիները, որոնցից մեկը թիվ 102 ռազմաբազայի ծառայող է, ենթարկվել են կողոպուտի. պարզվել է՝ նրանք եղել են ոչ սթափ
այաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած կողոպուտի ահազանգի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ‚ Ժամը 04։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Նատալյա Վորոբյովան Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ ոլորել են իր ձեռքը և գողացել պայուսակը։
Նա հայտնել է, որ պայուսակում եղել է 15 հազար ՌԴ ռուբլի, 20 հազար դրամ, բջջային հեռախոսներ, բանկային պայմանագիր և այլ իրեր, որից հետո դիմել են փախուստի։
Վերջինս հայտնել է նաև, որ ինքը իր ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի Անի թաղամասում հաշվառված 49-ամյա Տատյանա Եկիմովայի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին և պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։
Ըստ նրա հայտարարության՝ նա կողոպուտ կատարելու կասկածանքով կասկածում է տաքսու վարորդին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վորոբյովան և Տ. Եկիմովան ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Ն. Վորոբյովայի խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տ. Եկիմովայի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Եկիմովան աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։