Խաբեությամբ փող հափշտակելու նոր միջոց. դրամապանակդ ցույց տուր, տեսնեմ՝ իմ փողը դու ես գտել, թե ոչ (տեսանյութ)
Հունվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ոստիկանություն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Շիրազի փողոցի մոտակայքում իրեն կողոպտել են: Նա պատմել է, որ փողոցումերկու անծանող տղամարդ խաբեությամբ ստիպել են բացել դրամապանակը և գողացել 150 հազար դրամ:
Աշտարակից տուն վերադառնալիս փողոցում նրան է մոտեցել անծանոթ մի տղամարդ, ցույց է տվել ձեռքի դրամապանակն ու ասել, թե պատահաբար կնոջ մոտից է ընկել:
Կինն ասել է, որ դրամապանակն իրենը չէ, բայց տղամարդը բացել է դրամապանակն ու ասել, որ մեջը 2500 դոլար փող կա և առաջարկել է այն բաժանել երկուսի միջև: Կինը մերժել է և հեռացել:
Մանրամասները՝ տեսանյութում: