«Նրանք նույն տանիքի տակ են ապրում». Ջիգարխանյանի փաստաբանը բացահայտել է ամուսնալուծության մանրամասները (տեսանյութ)
Դերասան Արմեն Ջիգարխանյանը և նրա նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այժմ ապրում են նույն շենքում: Այս մասին «Комсомольской правда»-ին ասել է Ջիգարխանյանի փաստաբանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է հաշտեցումը նախկին ամուսինների մեջ անհնար, Եվգենի Պարֆենովը նշել է, որ նույնիսկ այդ մասին խոսելը նյարդացնում է իր հաճախորդին: Բացի այդ, փաստաբանը համոզված է, որ Վիտալինան ևս ցանկություն չունի Ջիգարխանյանի հետ հաշտվելու:
«Վիտալինան և Արմեն Բորիսովիչը նույն շենքի նույն մուտքում են ապրում և եթե Վիտալինան դեռ չի հանդիպել Բորիսովիչի հետ, ապա նա ինքը դա չի ուզում»,- ասել է փաստաբանը:
Նրա կարծիքով Վիտալինայի միակ մտահոգությունը այժմ այն է, որ լուծի գույքային վեճը և դադարեցվեն քրեական հետապնդումները:
Պարֆենովը նախօրեին լրագրողներին ասել է, որ Ջիգարխանյանը դեռ պատրաստ չէ ոչ հաշտվել իր նախկին կնոջ հետ, ոչ էլ նույնիսկ հանդիպել նրա հետ: Նա ընդգծել է, որ նախկին ամուսինների միջև սկանդալի լուսաբանումը լրատվամիջոցների կողմից արվեստագետին «շատ է խանգարել»: Բացի այդ, իրավաբանը կոչ արեց Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային չմասնակցել «շոուների» և չխոսել նախկին ամուսնու հետ համատեղ կյանքի մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ երեկ դատարանը հաստատել է զույգի ամուսնալուծությունը: