Ադրբեջանցի խոհարարի էջը արգելափակել են` տոլմայի բաղադրատոմսը հրապարակելու համար
Ադրբեջանական արմատներով ռուս խոհարար Ստալիկ Խանկիշիևի ֆեյսբուքի էջը արգելափակվել է:
Խանկիշիևը իր էջի միջոցով նոր ուտեստներ է պատրաստում, ներկայացնում ճաշատեսակներ ազգային խոհանոցից ու տեղադրում իր էջում:
Sputnik Azerbaijan-ի փոխանցմամբ` Խանկիշիևի վերջին հրապարակումներից մեկը դոլմայի ու դրա պատրաստման մասին էր: Այդ հրապարակումից հետո իր էջը արգելափակել են:
Խանկիշիևը կարծում է՝ իր էջի արգելափակման պատճառը հայ օգտատերերի բողոքներն են՝ իր հոդվածների դեմ, կասկածի տակ դնելով որոշ ճաշատեսակների, այդ թվում դոլմայի ծագման երկիրը:
«Ես հրապարակել եմ ամբողջովին չեզոք հոդվածներ, որտեղ բացարձակ չեն եղել ազգայնամոլության տարրեր, ատելության կոչեր՝ հայ ժողովրդի հացեին»,-ասել է Խանկիշիեւը: Նա նաեւ հավելել է, որ ֆեյսբուքը էջն արգելափակել է նախազգուշական 30 օրով, այնուհետ՝ կախված բողոքներից, վերանայելու է ժամկետը:
Հիշեցնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճելի որոշումը` դոլման ոչ թե հայկական, այլ ադրբեջանական մշակութային ժառանգությունների շարքում ներառելու մասին: