Հայկական արմատներով արքայազնը վաճառում է իր ակտիվները
Սաուդյան Արաբիայի «Kingdom Holding» ընկերությունը «Four Seasons» հյուրանոցի իր բաժնեմասը, այդ թվում՝ պարտքը, մոտ 100-115 միլիոն դոլարով վաճառել է: Այս մասին հայտնել է անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, գնորդը ծագումով Լիբանանից Սաուդյան Արաբիայի գործարար է, և գործարքը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
Նշվում է, որ հյուրանոցը վաղուց արդեն վաճառքի էր հանվել և կապված չէր նոյեմբերին Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում «Kingdom Holding»-ի նախագահ արքայազն Ալ Վալիդ բեն Տալալի ձերբակալման հետ: