Բեյրութի նահանգապետն այցելել է Արամ Ա կաթողիկոսին և պատմել զարգացման ծրագրերի մասին (տեսանյութ)
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հունվարի 12-ին այցելել է Բեյրութի նահանգաապետ Զիադ Շպիպը. Հանդիպմանը մասնակցել է նաև Բեյրութի քաղաքապետարանի հանձնախմբի անդամ Արամ Մալյանը:
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպումը առիթ եղավ, որ նահանգապետը լայն տեղեկություններ փոխանցի Վեհափառ Հայրապետին Բեյրութի էլ ավելի զարգացմանն առնչվող առաջիկա ծրագրերի մասին։ Նորին Սրբությունը իր ջերմ գնահատանքն է հայտնել Բեյրութի առավել կազմակերպմանը և ծաղկմանը նպաստող ծրագրերի ու աշխատանքների առթիվ:
Հանդիպման ավարտին նահանգապետը շրջել է Կաթողիկոսարանի զանազան բաժանմունքներում և մոտիկից ծանոթացել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությանը:
Նշենք, որ Բեյրութի քաղաքապետարանի հանձնաժողովում Լիբանանի հայությունը ներկայացնում է երեք անձ: