Մխչյան-Հովտաշեն ավտոճանապարհին այրվել է «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենա
Հունվարի 12-ին, ժամը 02:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում («Հրաշք այգի» ռեստորանային համալիրից դեպի Երևան տանող ճանապարհին) այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Հովտաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes C180» մակնիշի 10 OP 009 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել` 03:16-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը և սրահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: