Թունավորում հին սննդից . 4 տուժածներից 2-ը մանկահասակ երեխաներ են
Հունվարի 7-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արաբկիր 23-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 30-ամյա Մարիամ Գ.-ին և 65-ամյա Լյովա Գ.-ին:
Նույն օրը, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված տնից նույն աշխտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 6-ամյա Էլիսա Խ.-ին և 3-ամյա Մարկ Խ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանց ինքնազգացողությունը վատացել է հին սնունդ օգտագործելու պատճառով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն: