Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Hummer և Mercedes G 500 ավտոմեքենաները թալանողին
Երեկ, հունվարի 5-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատողները Չարենցավանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Չարենցավան քաղաքում ավտոմեքենաներից գողություն կատարող կասկածյալին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչ 20-ամյա Մհեր Պետրոսյանն է, ով հունվարի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում Չարենցավան 5-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում կոտրել է կայանված Hummer մակնիշի 88 TՕ 707 համարանիշի ավտոմեքնայի առջի ձախ ապակին և այնտեղից գողացել ՌԴ մետաղադրամներ:
Տուժածը՝ 50-ամյա Ալբերտ Թովմասյանը, հրաժարվել է կատարվածի մասին հայտարարություն տալ: Պարզվել է նաև, որ Մ. Պետրոսյանը նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտ կոտրել է Mercedes G 500 մակնիշի UA BH 6666 IM համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախ ապակին և այնտեղից գողացել 7000 դրամ:
Ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են 170 մետաղադրամ՝ 224 ՌԴ ռուբլի մետաղադրամ, 1 հատ ակնոց,, որոնք պարզվել է՝ տարած է եղել Hummer-ի միջից: Ոստիկանությունը պարզում է Mercedes G 500 ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Մանրամասները՝ այստեղ.