Ջիգարխանյանը 20 տարի անց հանդիպեց որդուն (տեսանյութ)
Նոյեմբերի վերջին հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնալուծվեց: Դերասանի վրա թափված տհաճությունները գունավորեց որդու հետ հանդիպումը, ում նա չէր տեսել 20 տարի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իր որդի Ստեփանին, ում մայրը Ջիգարխանյանի նախկին կինն է, դերասանը տվեց իր ազգանունը: Ստեփանը վերջին տարիներին ապրում է Լաս Վեգասում: Նա գնացել է Մոսկվա և «Թող խոսեն» հաղորդման ժամանակ պատմել, թե ինչն է նրան ՌԴ մայրաքաղաք տարել:
«Ստացվեց ամենաանսպասելի կատակը: Արմեն Ջիգարխանյանի մտերիմ մարդն ինձ փոխանցեց, որ նա ցանկանում է խոսել ինձ հետ, պատրաստ է շփվել, կանչում է խոսակցության: Ես դա բավարար հիմք համարեցի: Դա այն էր, ինչին ես ընդհանրապես չէի սպասում»,- անկեղծացել է Ստեփանը: