Իրեր, որոնք երբեք պետք չէ նվիրել Ամանորին (լուսանկարներ)
Բոլորն են ցանկանում Ամանորին իրենց հարազատների ու մտերիմների համար տոնական նվերներն ընտրել այնպես, որ այն լինի ոչ միայն օրիգինալ, այլ նաև օգտակար: Սակայն այդ նվերները ընտրելիս պետք է չմոռանալ մի շարք իրերի մասին, որոնք շատերի կարծիքով երբեք պետք չէ նվիրել Ամանորին:
Ներկայացնում ենք այն իրերը, որոնք չի կարելի նվիրել Ամանորին.
Դանակներ
Տեսակետ կա, որ այսպիսի նվերն ընտանիքում անախորժություններ և վեճեր կբերի: Եթե քեզ դանակ են նվիրում, պետք է նվիրողին կոպեկ տաս, որպեսզի դժբախտությունն անցնի կողքովդ:
Ժամացույց
Այսպիսի նվերը չի ընդունվում աշխարհի շատ երկրներում: Համարում են, որ այսպիսի նվերը վկայում է սպասվող վեճերի մասին:
Գուլպաներ
Կանայք հաճախ են իրենց սիրելիներին գուլպա նվիրում: Սակայն շատերը դրան խստիվ դեմ են: Նշվում է, որ կինը չպետք է գուլպաներ նվիրի սիրելի ամուսնուն, քանի որ դրանցով վերջինս կարող է հեռանալ տանից:
Գրքեր
Հնուց եկած ավանդույթի համաձայն գիրք չի կարելի նվիրել սիրելի անձնավորությանը, քանի որ դա բաժանման մասին է խոսում: Նաև պետք չէ գիրք նվիրել ամուսնական զույգին:
Փողկապ
Կարծիք կա, որ այսպիդի նվերը նվիրող կապում է նվեր ստացողի հետ:
Սպասք
Պետք է հիշեր, որ ամուսնության օրը նորապսակները սպասք են կոտրում, որպեսզի վատ պահերը թողնեն անցյալում: Եթե ցանկանում եք սպասք նվիրել, ապա ներսում ինչ-որ բան դրեք: