Սամվել Կարապետյանը Մոսկվայի «Արարատը» տեղափոխում է Հայաստանի առաջնություն
Մոսկվայի «Արարատ» ակումբն այս մրցաշրջանի ավարտից հետո կդադարեցնի իր ելույթները Ռուսաստանի Դաշնությունում:
Ռուսական լրատվամիջոցներիը հաղորդել են, որ «Արարատի» նախագահ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մտադիր է թիմը տեղափոխել Հայաստան:
Գալիք մրցաշրջանում «Արարատն» ամենայն հավանականությամբ ելույթ կունենա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Այս կերպ Կարապետյանը կփորձի զարկ տալ հայկական լիգային: Հիշեցնենք, որ հայաստանյան առաջնությանը մասնակցում է ընդամենը 6 թիմ: