Քադդաֆիի որդին ցանկանում է առաջադրվել նախագահական ընտրություններում
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդին քննարկում է նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Իր խոսքերով՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին «կդնի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին»
Իր նախընտրական ծրագիրը որդին կներկայացնի շուտով. նշվում է, որ այնտեղ շեշտը դրվելու է Լիբիային ՄԱԿ-ից օգնություն ստանալուն: