Ճըվճըվ Արոյի անուղղելի զավակները կրկին ոստիկանության ուշադրության կենտրոնում
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կեսգիշերին, ճանապարհային երթևեկության կանոնները հերթակա անգամ չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել BMW X6 մակնիշի H 769 YX 777 համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի և մեկ այլ BMW մակնիշի 35 NF 608 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենաները վարել է Ճըվճըվ Արոյի անուղղելի որդին, ով անգամ փորձել է դիմել փախուստի, սակայն Ճանապարհային ոստիկանները կարողացել են բռնել նրան:
Գ. Շամշյանի տեղեություններով՝ նշված ավտոմեքենաները առաջին անգամ չէ, որ հայտնվում են «գաի պլաշչադկայում» և ամեն անգամ պարզվել է, որ այն վարել են Ճըվճըվ Արոյի անուղղելի զավակները:
Հիրավի ժողովուրդը ճշտ է ասում, որ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի ու սևին սապոնն ինչ անի, խևին խրատը»՝ լրիվ տեղավորվում է այս անուղղելի զավակների կերպարում: