Հրազդանի քաղաքապետարանը` «Գազպրոմ Արմենիայի» սև ցուցակում
Հրազդանի քաղաքապետարանը հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սև ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիս ամիսն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Հրազդանի քաղաքային համայնքի` պահանջելով վճարել 3 միլիոն դրամի հասնող պարտքը:
Հավելենք, որ միայն Հրազդանի քաղաքապետարանը չէ, որ հայտնվել նման իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ մի շարք մարզային դպրոցներ, բժշկական հաստատություններ ևս չեն վճարել սպառած գազի վարձը, ինչի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գումարները փորձում է վերադարձնել դատական ճանապարհով: